Սյունիքի դեպքերը դեռ ծաղիկներն են․ ընտրությունների օրը մոտենալով՝ բախման վտանգը մեծանում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Սյունիքի շուրջ շատ տարօրինակ բան է կատարվում: Բարձրաստիճան պաշտոնյաների վերջին այցելությունները մտահոգվելու տեղիք են տալիս։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ԳՄ անդամ Գարեգին Միսկարյանը՝ ընդգծելով, որ կատարվածն ատելության դրսևորում էր։ 

«Սյունիքի դեպքերը դեռ ծաղիկներն են։ Ինչքան ընտրությունների օրը մոտեցավ, բախումների վտանգը մեծանալու է։ Բախումներից չենք խուսափելու»,- ասել է նա։

Ըստ նրա՝ այս ընտրություններն ընթանալու են՝ «վե՛րջ թավիշին», նրանք էլ՝ «մենք ձեր սենցն ու նենցը» տրամաբանությամբ։ «Ոչ մի պետականամետ քայլ ոչ մի կողմից չի արվում»,- նկատել է նա։

Խոսելով ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին՝ Միսկարյանը նկատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը շատ բան կարող է փոխել։

«Հիմա ավելի քան մոտ ենք, որ ԱՄՆ կճանաչի Ցեղասպանությունը։ Անկախ դրանից՝ կարևոր է՝ մենք՝ որպես պետություն ու ժողովուրդ, կայանանք։ Եթե մենք դրան չհասնենք, աշխարհն էլ ճանաչի, մեզ չի փրկի»,-ասել է նա։

Միսկարյանը կարծում է, որ Ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից կարող է ավելի սրել, ոչ թե զսպել Թուրքիային։  

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ