Իշխանությունն առաջարկել է մեզ մաս կազմել իրենց անցումային կառավարությանը՝ մերժել ենք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

«Մեզ առաջարկ է եղել մասնակցել անցումային կառավարությանը, բայց մեր պայմանները ճգնաժամից մեր պատկերացումներով դուրս գալու, չի գոհացրել իրենց։ Ե՛վ մենք, և՛ իրենք էլ հրաժարվել ենք համագործակցությունից»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ԳՄ անդամ Գարեգին Միսկարյանը։

Միսկարյանի խոսքով՝ պայմանները, որոնք առաջարկվել են, պատկերացումները, որոնք կարող էին երկիրը ճգնաժամից հանել, չի համընկնում իշխանության պատկերացումների հետ։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ