Սարգսյանը հերքեց, բայց փաստեր կան՝ քառօրյային հարձակման հետախուզական տվյալ հաղորդվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Քաղաքական դաշտում ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը եղանակ չփոխեց։ Նրա հայտարարությունները ցնցող չէին։ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պարզաբանումներ չտրվեցին։ Ասուլիսը ոչ մի բանի մասին էր։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը։

Ըստ Միսկարյանի՝ Սերժ Սարգսյանի խոսքը քաղաքական թոհուբոհ չի առաջացնելու և չի փոխելու քաղաքական ընթացքը։

«Այն սիմվոլիկ նշանակություն ուներ։ Կառավարող ուժը պետք է քաղաքական գնահատական տար, և դրա շրջանակում Սարգսյանն առաջին պատասխանատուն պետք է լիներ։ Հիմա նա իրեն դրսևորում է այնպես, ինչպես կարողանում է»,- ընդգծել է Գարեգին Միսկարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ