Ափսոս մեր բալեքը... պատերազմ էլի է լինելու. չենք համակերպվել հա՛մ մեր որդիների, հա՛մ հողի կորստի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Ժամկետային զինծառայող Գարիկ Ստեփանյանը զոհվել է 44-օրյա պատերազմի  ժամանակ՝ Արցախի օկուպացված Սանասար (Կուբաթլու) շրջանում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում Եռաբլուրում պատմում է Գարիկի մայրը, ում միակ որդին էր զոհված հերոսը։ 

«Հրամանատարը զանգեց՝ ասաց, որ Գարիկը զոհվել ա՝ ինձ չլսելով։ Նահանջի հրաման ա եղել, Գարիկը չի ենթարկվել, ասել է դուք նահանջեք, ես ձեր թիկունքը կպահեմ», - պատմում է մայրը, ապա հավելում․ «Մենք այդպես էլ չենք կարողանում մեր հարցերի պատասխանները ստանալ։ Առանց Գարիկի օր ու արև չունեմ, իմ տունը Եռաբլուրն ա դարձել։ Ափսոս մեր բալեքը.. Ամբողջ օրը մենք այստեղ ենք»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ