Գաղտնի փաստաթղթով դեկտեմբերի 18-ին հանձնել էին նաև Զանգելանի և Կուբաթլուի տարածքները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

աշոտյան մորուքով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հիշեցնելով, որ դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 տոկոսը եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, ապա հրապարակել շրջանառվող նոր փաստաթուղթը:

«Իսկ երեկ պարզ դարձավ, որ թրքաբարո սրիկաների կառավարությունը գաղտնի փաստաթղթով դեկտեմբերի 18-ին արդեն հանձնել էր նաև Զանգելանի և Կուբաթլուի այն տարածքները, որոնք անգամ նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվում էին մեր հսկողության ներքո:

Ես էլ խղճիս հետ եմ գաղտնի պայմանագիր կնքել, որով քեզ պատժելու եմ, սրիկա՛»,-գրել է Աշոտյանը և հրապարակել այդ մասով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ու շրջանառվող նոր փաստաթուղթը:

նկար

--00—ԼՄ