Ինքնասպանություն՝ Երևանում. 20-22 տարեկան տղան Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

․

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով։

Ոստիկաններն ու քննիչները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 20-22 տարեկան տղայի դի՝ բերանքսիվայր ընկած։

Փաստի առթիվ քննիչի ոորշմամբ նշանակվել է քրեական վարույթ և դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

--00--ԱՀ