Ինքնասպանություն Երևանում. երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

․

Այսօր՝ հունիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ տեղեկացնելով, որ ժամը 19:10-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել:

Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 05 հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Կայքի փոխանցմամբ՝ այս պահին ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզում են դիակի ինքնությունը:

Դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Մահացածը, ըստ դատաբժկի, կլինի 25-30 տարեկան տղամարդ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեոնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ամբողջական տվյալները պարզելու ուղղությամբ: