ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
Գյումրիում հուլիսի 4-ին, կախված վիճակում հայտնաբերված Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխովի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Այս մասին 24News-ին հայտնեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ 20-ամյա երիտասարդը ծառայում էր ՈԴ 102-րդ ռազմաբազայում։
--0--ԿԿ