Սարալանջի պողոտայից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 00։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայից դեպի Սարի թաղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «Opel Аstra G»  մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

--00—ԼՄ