Ապամոնտաժվել է Սարի թաղում գազատար խողովակին զոդված մետաղական խաչը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

խաչ

2020 թվականի սեպտեմբերի 13-ին սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, որ Երևանի Սարի թաղում քաղաքացու կողմից գազատար խողովակի վրա տեղադրվել է մետաղական խաչ՝ զոդման միջոցով։ Այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

«Տեղեկացնում ենք, որ այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության մասնագետների համատեղ իրականացված աշխատանքների և ցուցումների արդյունքում քաղաքացու կողմից ինքնակամ կատարվել է զոդված մետաղական խաչի ապամոնտաժման աշխատանքներ և վերականգնվել է գազատար խողովակի նախկին տեսքը»,- հայտնում են տեսչական մարմնից։

--00--ԱԹ