Իրավիճակը սահմանին լարված է. նոր սադրանքները բացառված չեն. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է, ու այդ լարվածությունը այս պահի դրությամբ կայուն պահպանվում է: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա չբացառեց Ադրբեջանի կողմից նոր սադրանքները:

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը ագրեսիա սկսեց, քանի որ միջազգային հանրության ողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի դեպքերի վրա:

--00—ԶՀ