Նիկոլն ա՛յ հիմա թող սուս մնա և ընգնի տեղը, ուր ա՞, սաղի հերը վաղուց պտի անիծած լինեիք․ Յոժ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News 

Դերասան Սերգեյ Դանիելյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է, որ եղած դատական համակարգով հնարավոր չի լինելու դատել ո՛չ Քոչարյանին, ո՛չ Ծառուկյանին։ Նրա կարծիքով՝ իշխանությունը երկու տարում կարող էր մի բան անել, բայց մինչև հիմա կառչած է հներից։

«Հասկացանք էլի։ Ի՞նչ օրենք՝ 1915-ին մեզ օրենքով մորթել են։ Թքած ունեմ սաղ օրենքների վրա։ Ես իմ իրավունքն եմ ուզում, իսկ իրավունքս նորմալ երկրում ապրելն է, չունեմ այդ իրավունքը»,- ասել է Դանիելյանը՝ շարունակելով՝ հեղափոխական իշխանությունը պետք է ձևավորի նորմալ քաղաքական դաշտ, որ ասի՝ ժողովու՛րդ ջան, մենք մերն արեցինք, եկե՛ք, շարունակեք։  

«էդ էլ չեն անում։ Ոնց Սերժ Սարգսյանն էր կոմպրոմատներով, վիդոմատերյալներով փչացնում դաշտը, սրանք էլ չեն թողնում, որ աճեն։ «Իդյոտներին» հավաքել ա, ինչքան դեբիլ կա խորհրդատու է։ Հա՛, իշխանությունը պիտի փոխվի, բայց ումո՞վ։ Հաստատ հներով չէ, գլուխները կջարդենք»,- եզրափակել է դերասանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ