Իշխանության ներկայացուցչին առաջարկում եմ Հ1-ով հրապարակել այդ հարցազրույցն ամբողջությամբ․ Բ․ Միկոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

8d76f6d1-a0bd-4d0b-8eea-d7d3099f6304 (1).jpg

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը խորհրդարանի նիստում ելույթ ունենալով՝ մի քանի վայրկյան տևողությամբ ձայնագրություն միացրեց Ռոբերտ Քոչարյանից, որտեղ նա ասում է․ «Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք և շարունակում ենք հայտարարել, որ այդ տարածքների նկատմամբ վերահսկողության իմաստը զուտ ռազմական է, և պատերազմի ավարտից հետո, թշնամական գործողությունների դադարեցման պարագայում այդ տարածքները կվերադարձվեն»: Հակոբ Արշակյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ Արցախի նախագահն էր, և նրա խոսքը, ըստ էության, 7 շրջանների մասին էր: 

Yerevan.Today-ը դիմել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ պարզելու, թե ինչ ձայնագրության մասին է խոսքը, երբ է արվել։

Բագրատ Միկոյանը պատասխանեց․ «Հարցազրույցը տրվել է Ռուսատանի ОРТ հեռուստաընկերության  «Момент истины» հաղորդման համար՝ 1994 թվականի հունվարի 10-ին, Արցախի Պետական Պաշտպանության Կոմիտեի Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, դեռևս պատերազմի ժամանակ: Մարտական գործողություններն ուղղված էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ անվտանգության գոտու ստեղծմանը, ինչը իրականացվեց փայլուն ձևով:

Իշխանության ներկայացուցչին առաջարկում եմ Հ1-ով հրապարակել այդ հարցազրույցն ամբողջությամբ՝ ավելի ցայտուն դարձնելու մեր հասարակության համար, թե պատերազմի ընթացքում հաղթող ղեկավարը իրեն ինչպես է դրսևորում:

Ի դեպ, այդ տարածքները եղել են Արցախի անվտանգության և անկախության երաշխիքի ծանրակշիռ մասը, ինչը իրենք «ամբողջությամբ» մսխել են:

Շնորհակալ ենք Արշակյանին մեր պատմության այս փառավոր հատվածը հիշեցնեու համար»:

--00—ԶՀ