Ուզբեկստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում խնդիրները լուծել բանակցությունների միջոցով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1092489.jpg

Ուզբեկստանի ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը՝ կողմերին կոչ անելով բանակցությունների միջոցով լուծել ստեղծված իրավիճակը:

«Ուզբեկստանում վստահ են, որ բոլոր հարցերը և խնդիրները պետք է լուծել խաղաղ բանակցությունների, ինչպես նաև ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների, խորհրդակցությունների և միջազգային իրավունքի հիման վրա»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն  է տարածել Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Մենք մաքսիմալ զսպվածության հույս ունենք և կողմերին կոչ ենք անում դիմել քաղաքական և դիվանագիտական բանակցությունների՝ իրավիճակի կայունացման և ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,-շեշտվում է հաղորդագրության։

--00—ԶՀ