Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հանդիպում է ՔՊ խմբակցության հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News           

նն

Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Այս մասին տեղեկացրեց 24News-ի թղթակիցը:

Պատգամավոր Սարգիս Խանդանյանից փորձեցինք ճշտել, թե հանդիպումը պայմանավորվա՞ծ է սահմանային իրավիճակով և ինչ հարցեր են քննարկվելու, վերջինս չմանրամասնեց՝ արձագանքելով, որ ենթադրվում է՝ այդ հարցերն են քննարկվելու: 
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ 16:30-ին ԱԺ -ում տեղի է ունենալու Կառավարության հետ հարցուպատասխան, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը:

 

 Հերմինե Միքայելյան

 --00—ԱՊ