Բախվել են Mercedes-ը, Ford Transit-ն ու Audi-ն, որը վրաերթի է ենթարկել հետիոտնին, կան վիրավորներ

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News        

․

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30–ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ «Կոմֆորտ» շինանյութի հարևանությամբ, բախվել են 40–ամյա Անի Հ.-ի վարած Mercedes E320  մակնիշի, 57-ամյա Գուրգեն Վ.-ի վարած Audi մակնիշի և 48-ամյա Հրաչյա Ե.-ի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։ 

Բախումից հետո Audi -ն վրաերթի է ենթարկել  հետիոտնին, ինչից հետո 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել  քաղաքացիները և օպերատիվ են գործել բժիշկներն ու Արտակարգ  իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վիրավորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին ու բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին: Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնները:

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

--00--ԱՀ