Լոռու մարզում 25-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա փախուստի չի դիմել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

նկար

Լոռու մարզում, փետրվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում Լոռու  մարզի բնակիչ 25-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Գյումրի –Սպիտակ ավտոճանապարհի և Մեծ-Պարնի գյուղ մտնող ավտոճանապարհի հատման խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Անդրանիկ Կիրեղյանին, գրում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

--00—ԼՄ