Ղազախստանում հարգում են Ալիևին՝ նա Ադրբեջանին պատմական հաղթանակ բերեց. Տոկաև

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

2524d532ff3a98fa23604d87b103de88_M.jpg

Ղազախստանում նախագահ Իլհամ Ալիեւին համարում են ականավոր պետական գործիչ, անձնավորություն, որը Ադրբեջանին պատմական հաղթանակ է բերել, հարգում են նրան:

Այդ մասին Բաքվում հայտարարել է Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաևը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին «Ոսկե արծիվ» բարձրագույն շքանշանը հանձնելու ժամանակ, հայտնում է АПА-ն:

«Ղազախստանում ձեզ ճանաչում և հարգում են որպես ականավոր պետական գործիչ, մի մարդու, ով Ադրբեջանին բերեց պատմական հաղթանակ եւ տարածքային ամբողջականության վերականգնման», - մասնավորապես հայտարարել է Տոկաևը:

--00—ԶՀ