Ղազախստանի նախագահը մի շարք հրատապ հանձնարարականներ է տվել

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 6,  24 News

Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը մի շարք հանձնարարականներ է տվել երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին, գրում է РИА Новости-ն։

Մասնավորապես, կձևավորվի հատուկ քննչական խումբ՝ տեղի ունեցածի պատճառները պարզելու, իրավիճակը ապակայունացնող և հասարակական կարգը խախտող բոլոր մեղավորներին բացահայտելու և քրեական ու վարչական պատասխանատվության ենթարկելու համար։

Բացի այդ, իշխանությունը հանձնաժողով կկազմի՝ գնահատելու անկարգությունների պատճառած վնասը։

Զինված ուժերին, Ազգային անվտանգության կոմիտեին, ՆԳՆ-ին, Ազգային գվարդիայի և ուժային այլ կառույցների հանձնարարվել է բարձրացնել մարտական ​​պատրաստությունը։

--00—ՄՀ