ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24 News
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը հայտարարել է երկրում սահմանադրական կարգի վերականգնման մասին։
«Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունները պետական հեղաշրջման փորձ էին։ Անկարգությունների նախապատրաստական աշխատանքները երկար են տևել»,- ասել է Տոկաևը։
Ղազախստանի առաջնորդը հայտնել է, որ հունվարի 11-ին կառավարության նոր կազմի վերաբերյալ առաջարկությամբ հանդես կգա։
«Հունվարին մի քանի օր շարունակ Ղազախստանը լայնածավալ ճգնաժամ է ապրել, այն դարձել է ամենածանրը անկախության պատմության երեսուն տարվա ընթացքում»,- ասել է Տոկաևը։
Նա շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երկրում տիրող իրավիճակին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
-00—ՄՀշ