Ղազախստանի ռազմավարական օբյեկտները ՀԱՊԿ-ի պաշտպանության տակ են. Տոկաևը խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

ղազախ

Ղազախստանում մի քանի ռազմավարական օբյեկտներ ՀԱՊԿ զորախմբի պաշտպանության տակ են հանձնվել։ Այս մասին հայտնում է Ղազախստանի հանրապետության նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ 

Ըստ հաղորդագրության՝ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի նախագահությամբ տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստ, որի ընթացքում զեկույցներով հանդես են եկել գլխավոր դատախազը, Ազգային անվտանգության կոմիտեի նախագահը, ներքին գործերի նախարարի պաշտոնակատարը։ Պետության ղեկավարին զեկուցվել է, որ իրավապահ մարմինները եւ զինված ուժերը միջոցներ են ձեռնարկում երկրում կարգուկանոնը եւ օրինականությունը վերականգնելու, մարզերում արտակարգ դրության պահպանումն ապահովելու համար։

«Ստեղծվել են անցակետեր, մի շարք ռազմավարական օբյեկտներ փոխանցվել են ՀԱՊԿ անդամ երկրների միասնական խաղաղապահ զորախմբի պաշտպանությանը։ Ուժային կառույցները շարունակում են բնակավայրերի «մաքրումը»։ Ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ՝ ահաբեկիչներին հայտնաբերելու, կալանավորելու, ապացույցների բազա հավաքելու ու փաստաթղթավորելու, համապատասխան փորձաքննություններ իրականացնելու ուղղությամբ»,- նշվում է է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հարուցվել է 125 քրեական գործ, բերման է ենթարկվել մոտ 6000 մարդ, այդ թվում՝ օտարերկրացիներ։ 

--00—ԼՄ