Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել «Վովայի Արշակին». վերաքննիչ բողոք է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

default (2).jpg

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանին՝ «Վովայի Արշակին»։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեցին Դատախազությունից։

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Արշակ Հակոբյանի նկատմամբ նկատմամբ 562 միլիոն ՀՀ դրամի չափով գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանը մեղադրվում է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով /երկու դրվագ/ եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով) համար։

--00—ԶՀ