Մեղրիի համայնքպետի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News 

Զաքարյան

Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի պաշտպան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

«Տեղեկացնում եմ, որ այսօր միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին՝ Մխիթար Զաքարյանի նկատմամբ առաջադրված ակնհայտ անհիմն մեղադրանքը վերացնելու պահանջով։

Հիշեցնեմ, որ և՛ ձերբակալման իրավաչափությունը վիճարկելիս, և՛ կալանավորման միջնորդությունը քննարկելիս Դատարաններն արձանագրել են հիմնավոր կասկածի բացակայությունը, այլ կերպ ասած՝ Մխիթար Զաքարյանի առնչությունն իրեն մեղսագրված արարքին անգամ հիմնավոր կասկածի մակարդակում չի հիմնավորվել։

Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքական հետապնդում։

ՀՀ Գլխավոր Դատախազություն , պարոն Դավթյան, Դուք պարզապես պարտավոր եք գործել քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում և վերացնել ակնհայտ շինծու մեղադրանքը»։

  --00—ՄՀ