7 տարի հետախուզման մեջ գտնվողը Մոսկվայում հայտնաբերվել և տեղափոխվել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News 

download.jpg

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից օգոստոսի 19-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 44-ամյա Վահանիկ Ա.-ն, որը 2015 թ. փետրվարի 19-ից ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից:

Նա փոխանցվել է ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցներին:

Խափանման միջոցը՝ կալանք

--00—ԶՀ