Գրավառուին վնասելու և ինքնասպանության հասցնելու համար հետախուզվողները ներկայացել են բաժին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 2, 24News

ոստիկանություն

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 1-ին Մաշտոցի բաժին է ներկայացել 23-ամյա Մերի Խ.-ն, որը հունիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184.1-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 1-ին Արաբկիրի բաժին է ներկայացել 40-ամյա Սոնա Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (Ինքնասպանության հասցնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

--00—ԼՄ