«Եվրատեսիլ 2023»-ը կանցկացվի ոչ թե հաղթող երկրում՝ Ուկրաինայում, այլ Մեծ Բրիտաննիայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

նկար

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) և BBC-ն հաստատել են, որ 2023 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթը կհյուրընկալվի Միացյալ Թագավորությունում:

Շոուի կազմակերպիչները որոշել են, որ միջոցառումը պատերազմի պատճառով չի կարող անցկացվել հաղթող երկրում՝ Ուկրաինայում, իսկ Մեծ Բրիտանիան այս տարի երկրորդ տեղն էր գրավել, ուստի Եվրոպական հեռարձակողների միությունը բանակցություններ է սկսել BBC-ի հետ:

Դեռևս հայտնի չէ, թե որ քաղաքը կհյուրընկալի, սակայն Գլազգոն և Մանչեսթերը այդ առումով հետաքրքրություն են ցուցաբերել:

Հիշեցնենք, որ 2022 թվականին «Եվրատեսիլ» մրցույթի հաղթողը Ուկրաինան ներկայացնող «Kalush Orchestra» երաժշտական խումբը «Ստեֆանիա» երգով։ Հետագայում՝ բարեգործական աճուրդի ժամանակ, նրանք վաճառել էին իրենց մրցանակը 900 հազար դոլարով։ Գնորդը եղել է WhiteBit կրիպտոարժույթի բորսան։

--00—ԼՄ

Տեսանյութեր