Շտապ հավաք՝ Ֆրանսիայի հրապարակում․ Երեկ հերթական արյունալի միջադեպն է տեղի ունեցել․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

նկար

«Հայաստան» խմբակցության ղեկավար Թադևոս Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Շտապ հավաք՝ Ֆրանսիայի հրապարակում (Արամ Խաչատրյանի արձանի կողմից)

Սիրելի՜ հայրենակիցներ, այսօր՝ ժամը 19:00-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում և շարժվում դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանության և ԱԱԾ շենքեր:

Երեկ հերթական արյունալի միջադեպն է տեղի ունեցել Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ, ունենք երեք զոհ, չորս վիրավոր ու իշխանության լկտի, հանցավոր պահվածք:

Այս ամենաթողության մթնոլորտի ստեղծման մեղավորներն ու պատասխանատուները պետք է օր առաջ հեռանան: Այս արյունաբեր ընթացքը պետք է կասեցնել:

Կհանդիպենք ժամը 19:00-ին Ֆրանսիայի հրապարակում (Արամ Խաչատրյանի արձանի կողմից)»:

--00—ԼՄ