Ժամը 20:07-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3250 մարդ. ԻՔՄ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

․

Այսօր՝ մայիսի 13-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 20:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:07-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3250 մարդ:

Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ:

Հանրահավաքը՝ օդից:

--00--ԱՀ