Սպիտակ ձիու վրա 3-րդ ուժի մի՛ սպասեք. մարդկանց քանակն է որոշելու այս պայքարի ելքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Սպիտակ ձիու վրա նստած 3-րդ ուժի պետք չէ սպասել, ընդդիմությունը պետք է կարողանա ինչ-ինչ տեխնոլոգիաներով փողոց դուրս բերել ավելի շատ մարդկանց: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:

Նրա խոսքով, եթե մարդկանց հոծ բազմությունն ու քանակը չստիպեն իշխանություններին հրաժարական տալ, ապա գոնե մեծ հույս կա, որ այդ դեպքում ուժայինները կարող են անցնել ընդդիմության կողմը:

Խոսելով ռուսական ԶԼՄ-ների վերջին շրջանում հայաստանյան իրադարձությունների ակտիվ լուսաբանումից՝ բանախոսը նշեց, որ չի տեսնում որևէ ընդգծված հակաիշխանական կամ ընդդիմադիրներին սատարաող գործունեություն:

Քաղաքական մեկնաբանն անդրադարձել է նաև բրյուսելյան հանդիպմանը և արտաքին քաղաքական զարգացումներին:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Տեսանյութեր