Գործնական պարապմունքներ Երևանի փրկարարական վարչության ստորաբաժանումներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

․

Երևանի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների համար Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատում անցկացվել են դասընթացներ և գործնական պարապմունքներ:

Միջոցառման շրջանակներում՝ խոշոր հրդեհի օջախների հայտնաբերման և դրանց մարման աշխատանքներում ներգրավվել են գազածխապաշտպան օղակներ: Իրականացվել են ծխապատ գոտուց տուժածների տարահանման աշխատանքներ:

Գազածխապաշտպան ծառայության դասընթացների կազմակերպման հիմնական նպատակն է ԳԾՊԾ ուժերի պատրաստվածության բարձր մակարդակն ու հրդեհների, վթարների ժամանակ շնչառության համար ոչ պիտանի միջավայրում հրդեհաշիջման և վթարափրկարարական աշխատանքների իրականացման արդյունավետության բարձրացումը:

--00--ԱՀ

Տեսանյութեր