5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են գործնական պարապմունքներ. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

․

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ստուգելու և մարտավարական մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են գործնական պարապմունքներ:

Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, զինծառայողները ճշտել են պայմանական հակառակորդի կոորդինատները և կրակի վարմանը նախապատրաստել հրետանային միջոցները: