Պարապմունքներ՝ նռնականետորդների և գնդացրորդների հմտությունները կատարելագործելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

N զորամասի նռնականետորդների և խոշոր տրամաչափի գնդացրորդների հմտությունները կատարելագործելու նպատակով հոկտեմբերի 27-ից 28-ն անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ:

Վարժանքները նպաստել են նրանց ներդաշնակ գործելու և կրակի կառավարման հմտությունների զարգացմանը, կատարելագործել՝ կցագրված զենքին տիրապետելու, հնարավոր խափանումներն արագ շտկելու կարողությունները։ Պարապմունքների ավարտին զինծառայողները հանձնել են ստուգարքներ։

--00—ԼՄ