ՔՏՀԱ տեսչական մարմինը իրավախախտումներ է բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

2022 թվականի առաջին եռամսյակում վերահսկողական գործառույթների շրջանակներում քաղաքաշինության, տրանսպորտային անվտանգության, Էներգետիկայի և էներգասպառման, տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառների վերաբերյալ կազմվել է 287 վարչական արձանագրություն, կայացվել 438 որոշում։ Ըստ բնագավառների վարչական արձանագրությունների և ընդունված որոշումների թվային պատկերը հետևյալն է․

Տրանսպորտային անվտանգության բնագավառ

Տրանսպորտային օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (ստուգման ակտ): Կայացվել են 229 որոշում՝ վարչական տույժ նշանակելու և 2 որոշում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու վերաբերյալ:

Էներգետիկայի և էներգասպառման բնագավառ

Իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում էներգետիկայի և էներգասպառման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 6 արձանագրություն (ստուգման ակտ)։ Կայացվել է 7 որոշում՝ վարչական տույժ կիրառելու մասին։ Վարչական վարույթը կարճելու մասին որոշում չի կայացվել։

Տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառ

2022 թվականի առաջին եռամսյակում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 19 արձանագրություն։ Կայացվել են 64 որոշում՝ վարչական տույժ կիրառելու և 5 որոշում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու մասին։

Քաղաքաշինության բնագավառ

2022 թվականի առաջին եռամսյակում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 64 արձանագրություն։ Կայացվել են 129 որոշում՝ վարչական տույժ կիրառելու և 2 որոշում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու մասին:

Հաշվետու ժամանակահատվածում վարչական տույժերի արդյունքում նշանակվել է 34 միլիոն 939 հազար դրամի տուգանք, որից 15 միլիոն 555 հազարը՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության, 11 միլիոն 450 հազարը՝ քաղաքաշինության, 7 միլիոն 534 հազարը՝ տրանսպորտային անվտանգության, 400 հազարը՝ էներգետիկայի և էներգասպառման բնագավառից։

--00--ՀԶ             

 

Տեսանյութեր