Վրաստանում թույլ չեն տալիս մզկիթ կառուցել ադրբեջանցիներին․ վերջիններս բողոքի ակցիա են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Վրաստան մզկիթ ադրբեջանցիներ

Վրաստանի Մառնեուլիի շրջանի Ախլի Լալա գյուղում բնակվող ադրբեջանցիները բողոքի ակցիա են անցկացրել՝ համայնքում մզկիթի կառուցման թույլտվություն չտրամադրելու պատճառով։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, բնակիչներն ասել են, որ մեկ տարուց ավելի է, ինչ արհեստական ​​խոչընդոտներ են ստեղծվել գյուղում մզկիթի կառուցումը թույլ չտալու համար։

Ակցիայի մասնակից ադրբեջանցիների խոսքով՝ իրենք բազմիցս դիմել են Մառնելուլի քաղաքապետարանին և այլ պատկան մարմիններին, բայց՝ ապարդյուն։

--00--ԱԱ