Մոսկվայում մեկ հայ է սպանվել, ևս երկուսը վիրավորվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

դանակահարություն

Մոսկվայի արևելքում ծեծկռտուքի հետեւանքով մեկ հայ է սպանվել։ Ըստ նախնական տեղեկությունների ևս երկուսը վիրավորվել են, ովքեր երկվորյակ եղբայրներ են։ Այս մասին գրում է «МК»-ն։

Աղբյուրի հաղորդմամբ դեպքը տեղի է ունեցել կիրակի գիշերը՝ Ռուսակովսկայա փողոցում։ Ժամը 3։30-ի սահմաններում «Բաքվի տնակ» ռեստորանի մոտ բախում է սկսվել քաղաքացիների միջեւ, որը վերաճել է դանակահարության։

Արդյունքում ծանր վիրավորվել են երեք հայաստանցիներ, որոնցից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ 30 տարեկան։ Նրանցից մեկը հաջորդ օրը մահացել է հիվանդանոցում, երկրորդը հոսպիտալացվել է որովայնի վնասվածքով։ Երրորդ տուժածը՝ 31 տարեկան, նույնպես ծնունդով Հայաստանից, կրծքավանդակի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Հանցագործություն կատարելու կասկածանքով հետախուզվում է կովկասցի, արտաքինից 25-30 տարեկան տղամարդ։ Հակամարտության դրդապատճառները պարզվում են։

--00--ԱՀ