Մոսկվայի դատարանը ազատազրկել է հայերի վրա հարձակված ադրբեջանցիներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

հասարակական

Մոսկվայի դատարանը 2020-ին հայերի վրա հարձակված հինգ ադրբեջանցիների դատապարտել է 2.8 տարվա ազատազրկման, ևս երկուսը ստացել են պայմանական վաղաժամկետ ազատազրկում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Դատարանը հինգ ադրբեջանցիներին մեղավոր է ճանաչել խուլիգանության հատկանիշներով, նրանք պատիժը կկրեն ընդհանուր ռեժիմով։ Ամբաստանյալներից ևս երկուսի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 2 տարի 8 ամիս ազատազրկումը, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել։

--00--ԿԿ