Գողության դեպք Վեդիում. 35-ամյա տղամարդն ապամոնտաժել ու հափշտակել է խողովակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում պետական-հասարակական ունեցվածի գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնք իրացվեցին ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների հետ։ Արդյունքում Վեդի քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցում հայտնաբերվեց և ոստիկանության Արարատի բաժին բերման ենթարկվեց 35-ամյա մի տղամարդ։

Պարզվեց, որ նա անցած տարվա նոյեմբերին ապամոնտաժել ու գաղտնի հափշտակել էր 400 մմ տրամագծով և 25 մետր երկարությամբ խողովակ՝ պետությանը պատճառելով մոտ 300 000 դրամի վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն:

--00--ԱՀ