Բուսաբանական այգում ինքնակամ կառույցներ ապամոնտաժելու մասին որոշումներ է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Բուսաբանական այգու տարածքում ինքնակամ կառույցներ ապամոնտաժելու մասին որոշումներ է ստորագրել: Այս մասին նա հայտնում է Ֆեյսբուքի իր էջում:

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից քանդվել են Աճառյան փողոցի հ.1 հասցեում գտնվող՝ «Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին մշտական օգտագործման իրավունքով պատկանող, պետական սեփականություն հանդիսացող հողամասում «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» և «ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» ընկերությունների կողմից կառուցված ապօրինի քարե պատը և մետաղական շվաքարանը:
Ապօրինի շինությունների քանդումն իրականացվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության համապատասխան գրությունների հիման վրա հարուցված վարչական վարույթներով»,- գրել է քաղաքապետը:

--0-- ԱՀ