Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել․ ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

large.jpg

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։

--00—ՀԶ