Ադրբեջանը պետք է լքի ՀՀ սահմանը․բանակցությունները միայն դրա շուրջ են ընթանում․ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Արմեն Գրիգորյան

Բոլոր այն հայտարարությունները, որոնք չեն վերաբերում վերադառնալ ադրբեջանցիների ելման կետ, ամբողջովին սուտ են: Այս մասին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է  ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով համացանցում տարածվող այն տեղեկություններին, թե ՀՀ-ն պատրաստվում է 8 գյուղ հանձնել Ադրբեջանին և թե ՀՀ սահմանին տեղակայվելու են նաև ադրբեջանական զորքեր:

«Էդպիսի բան չկա, գոյություն ունեն քարտեզներ, որոնցով մենք առաջնորդվում ենք: Ադրբեջանը պետք է հետ քաշվի իր ելման կետ, և մենք շարունակենք սահմանների հստակեցման հետագա գործընթացը: Բայց այն, որ Ադրբեջանը պետք է լքի ՀՀ սահմանը, վերադառնա ելման կետ, դա հստակ է: Բանակցությունները միայն դրա շուրջ են ընթանում»,- ասաց նա:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս