Գերմանիայի ֆինանսների նախարարը հայտնել է, որ Եվրոպան գազի դիմաց կվճարի եվրոյով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

․

Գազի մատակարարումը Եվրոպա կշարունակվի վճարվել եվրոյով, հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք միասնաբար համոզված ենք, որ քաղաքական շանտաժը պետք է մերժվի: Եվրոպա գազի մատակարարման պայմանագրերը հիմնված են եվրոյի վրա, ուստի դրանք կշարունակեն վճարվել եվրոյով»,- ասել է նախարարը ֆրանսիացի գործընկեր Բրունոյի հետ համատեղ ճեպազրույցում:

--00--ԱՀ