Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1150 դոլարը

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

գազ

Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 20-ին Լոնդոնի ICE սակարանում բարձրացել է հազար խորանարդ մետրի դիմաց 1150 դոլարից:

Նիդեռլանդների TTF հաբում նոյեմբերի ապառնագրի արժեքն այս պահին աճել է մինչև 1155,4 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց:

 Հոկտեմբերի 18-ին կայացած աճուրդում «Գազպրոմը» նոյեմբերի համար Ուկրաինայի տարածքով բնական գազի տարանցման լրացուցիչ հզորություններ չի ամրագրել, որոնք առաջակվել էին «Ուկրաինայի գազափոխադրման համակարգի գործարկու»-ի կողմից:

Բացի դրանից, «Գազպրոմը» նոյեմբերի համար ամրագրել է սոսկ օրական 31,4 միլիոն խորանարդ մետր գազի մղման հզորություններ՝ աճուրդում առաջարկված օրական 89 միլիոն խորանարդ մետրից՝ Յամալ - Եվրոպա Լեհաստանի։

--00—ՄՀ