Դումայում նյարդային են որակել Բաքվի կողմից պատգամավոր Դելյագինին հետախուզում հայտարարելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

քաղաքական

Ադրբեջանի կողմից Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Միխայիլ Դելյակինին միջազգային հետախուզում հայտարարելու որոշումը նյարդային ու սխալ է։ Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այս մասին ասված է Պետդումայի միջազգային կապերի մշտական հանձնաժողովի հայտարարությունում։ 

«Ադրբեջանի այս քայլը նյարդային ու սխալ է։ Կոչ ենք անում կողմերին ավելի զսպված լինել», - ասված է հայտարարությունում։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը Դելյագինին միջազգային հետախուզում էր հայտարարել այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել էր, թե Բաքուն Լեռնային Ղարաբաղում ռուսական կողմի համար երկրորդ ճակատ է բացում և կոչ էր արել ոչնչացնել ադրբեջանական նավթային արդյունաբերությունը։

--00--ԿԿ