Պետդուման Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News 

Պետդումա

ՌԴ պետդուման հայտարարություն է ընդունել ԼՂ հակամարտության գոտում ուժի կիրառման անթույլատրելիության և կրակն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտության մասին: Դումայում հայտարարում են, որ պետք է անհապաղ դադարեցնել կրակը, թույլ չտալ տարածաշրջանում իրավիճակի առավել սրման և խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելու մասին:

Պատգամավորները նաև կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ բանակցային գործընթացին: Նրանք հայտարարում են իրավիճակի կայունացման հարցում միջնորդական օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին:

--00--ԱԹ