Ադրբեջանի դատախազությունը երկու հայ սպայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News 

զինվոր
 

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է երկու հայ սպաների միջազգային հետախուզում։

Հայտնի է սպաների անունները՝ Վարդանյան Վազգեն Բախշիկի և Ջամալյան Արմեն Գնելի։

Օգոստոսի 23-ին մոլորված և Ադրբեջանի տարածքում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին խոշտանգելու և սուտ ցուցմունք կորզելու արդյունքում Ադրբեջանը փորձում է հայկական կողմին ներկայացնել , որպես ահաբեկչական գործողություններ իրականացնող։ Այն հոդվածներով, որոնցով հայտարարվել է հետախուզում ահաբեկչության մեղադրանքներ են։

Ադրբեջանը գնում է իր ավագ եղբոր՝ Թուրքիայի ճանապարհով։ Փորձում է ահաբեկչության մեջ մեղադրել հակառակորդներին և ստանալ արտաքին ուժերի կանաչ լույսը։

Այս սպաների նկատմամբ հետախուզում հայտարարելը ֆանտաստիկայի ժանրից է և Ադրբեջանի հերթական ապակառուցողական հերթական քայլը»։

-- 00—ՄՀ