2002-ից Թուրքիայի քաղաքացիները ՀՀ-ում շուրջ 72 գույք են ձեռք բերել, իսկ Ադրբեջանի՝ 5 գույք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

 

Հայաստանում բացի գյուղատնտեսական նշանակության հողից յուրաքանչյուր երկրի քաղաքացի իրավունք ունեն գույք ձեռք բերել, որի արդյունքում իրավակարգավորման սկզբնական տարուց՝ 2002 թ-ից, Թուրքիայի քաղաքացիները մեր երկրում ձեռք են բերել շուրջ 72 գույք, իսկ Ադրբեջանի քաղաքացիները՝ շուրջ 5 գույք։ Այս մասին երկուշաբթի խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ 

Վերջինս նշեց, որ գույքի ձեռքբերման կոնկրետ տարեթվերը չի կարող հիշել, սակայն այնպես չէ, որ դրանք գնվել են վերջին տարիների ընթացքում։ «Եթե Ադրբեջանի քաղաքացին ՀՀ-ում գույք է ձեռք բերում, ապա պետք է ունենա ճանապարհորդական անձնագիր, որը տրամադրելու համար բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվում են, ուստի մտահոգության կարիք չկա», - հավելեց նա։ 
Մանրամասները՝ շուտով տեսանյութում։

--00--ՍԳ