ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

 

տռռեգտեռգ

ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Մարտի 24-ի առավոտյան ռուսական բանակի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը»,-ասել է Կոնաշենկովը՝ հանդես գալով մարտի 24-ին տեղի ունեցած ճեպազրույցում: ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է գերճշգրիտ զենքով Կիեւի արվարձանում հակաօդային պաշտպանության համակարգերին հարվածներ հասցնելու մասին. ոչնչանցվել է ինը C-300 համակարգ եւ չորս «Բուկ-Մ1» համալիր:

«Մարտի 23-ի երեկոյան եւ մարտի 24-ի գիշերն ուկրաինական զինված ուժերի ռազմական օբյեկտներին հարվածներ են հասցվել ծովային եւ օդային բազավորման մեծ հեռահարության գերճշգրիտ զենքով: Հասցված հարվածների հետեւանքով Կիեւից հարավ գտնվող Դանիլովկա բնակավայրում ոչնչացվել է զենիթային հրթիռային համալիրների 13 արձակման կայանք, այդ թվում՝ ինը C-300 եւ չորս «Բուկ-Մ1», միավորման շտաբը եւ հրթիռա-հրետանային սպառազինության պահեստը՝ Դոնեցկի մարզի Բախմուտ բնակավայրում, ինչպես նաեւ ազգայնական գումարտակի տեղաբաշխման ժամանակավոր կետը՝ Լիսիչանսկ քաղաքում»,-ասել է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

--00--ՍԳ