Մինչև տարեվերջ Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերման մասին խոսք լինել չի կարող. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1099519.jpg

Մինչև տարեվերջ Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերման մասին խոսք լինել չի կարող, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել նոր իրողությունները՝ կապված Ռուսաստանի կազմ նոր տարածաշրջանների մտնելու հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Այդ մասին խոսք լինել չի կարող», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը կարող է Ուկրաինայից զորքերի դուրսբերումը սկսել մինչև 2022 թվականի վերջ։

«Անհրաժեշտ Է, որպեսզի ուկրաինական կողմը հաշվի առնի այն իրողությունները, որոնք ձևավորվել են այս ամբողջ ժամանակաշրջանում: Այդ իրողությունները վկայում են այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը նոր սուբյեկտներ ունի, դրանք հայտնվել են այդ տարածքներում անցկացված հանրաքվեների արդյունքում»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը վստահ է, որ, «առանց այս նոր իրողությունները հաշվի առնելու, որևէ առաջընթաց (կարգավորման հարցում) հնարավոր չէ։ Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ ՌԴ-ի իշխանությունները բավականին մեծ միջոցներ են ուղղում նոր տարածաշրջանների վերականգնման համար, դա բացարձակ առաջնահերթություն Է:

--00—ԶՀ