ՌԴ-ն զգալի կորուստներ է կրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 7, 24News

,

Ռուսաստանի Դաշնությունը զգալի կորուստներ է կրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ասել է Դմիտրի Պեսկովը։

«Մենք զորքերի զգալի կորուստներ ենք կրել, սա մեծ ողբերգություն է մեզ համար», - ասել է Պեսկովը։

--00--ԱՀ