Ղրիմի հարցով ՌԴ դեմ Ուկրաինայի ներկայացրած մի շարք մեղադրանքներ ապացուցված չեն. ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 14,  24News  

ՄԻԵԴ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննարկել է Ղրիմի հարցում Ուկրաինայի կողմից ընդդեմ ՌԴ-ի ներկայացրած բողոքը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ ՄԻԵԴ-ն Ուկրաինայի ներկայացրած մի շարք մեղադրանքները ապացուցված չի համարել:

ՄԻԵԴ հրապարակած միջանկյալ որոշման մեջ նշվում է. 

«ՄԻԵԴ-ը եզրակացնում է, որ ապացուցված չեն ուկրաինական իշխանությունների կողմից ընդդեմ ՌԴ ներկայացված մի շարք մեղադրանքներ, այդ թվում՝ իբրև թե խաղաղ բնակիչների սպանության դեպքերի, անհիմն ձերբակալությունների ու օտարերկրյա լրագրողների ահաբեկման, ուկրաինացի զինծառայողների գույքի ապօրինի բռնագանձման, էթնիկ ուկրաինացիների նկատմամբ խտրականության դրսևորման, ուկրաինամետ գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների, կրոնական և այլ կազմակերպությունների գրանցումը մերժելու մասին»:

Ուկրաինան ՄԻԵԴ բողոք է ներկայացրել 2014 թ. մարտի 13-ին՝  հայտարարելով Ղրիմում մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերի և հանցագործությունների մասին, դրանց համար պատասխանատու հայտարարելով ՌԴ-ին: 

ՄԻԵԴ-ն ընդունել է, որ Ղրիմը փաստացի ռուսական իրավազորության տակ է 2014 թ. փետրվարի 27-ից:

 

--00--ԱԹ